Artsakhpress

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ուկրաինային

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի շրջանակներում Երևանում ընդունեց Ուկրաինայի հավաքականին:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ուկրաինային

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ուկրաինային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 21-րդ րոպեին Ուկրաինայի հավաքականին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեքսանդր Տիմչիկը, ով մոտ տարածությունից գրավեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և թիմերն ընդմիջման գնացին Ուկրաինայի նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսում հյուրերին հաջողվեց զարգացնել ունեցած առավելությունը և խփել նաև երկրորդ գնակը: 57-րդ րոպեի գոլի հեղինակ դարձավ Զուբկովը: 12 րոպե անց Ուկրաինան խփեց նաև 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդակները (գոլերի հեղինակ` Դովբիկ դուբլ, Ինատենկո):
Հայաստան-Ուկրաինա` 0:5: 
Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավոր թիմը կանցկացնի սեպտեմբերի 27-ին` մրցելով Իռլանդիայի հավաքականի հետ: Այդ խաղով ազգային ընտրանին կեզրափակի պայքարը Ազգերի լիգայի որակավորման փուլում: Մինչ այս կայացած խաղերում Հայաստանի հավաքականը կրել է 3 պարտություն և մեկ խաղում է միայն հաղթել: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Search