Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է կայանալ Կարս քաղաքում

Երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերին` Կարս քաղաքում:

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է կայանալ Կարս քաղաքում

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է կայանալ Կարս քաղաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ուլուսալ» հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրներին։
 
Հանդիպմանը նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի, առևտրի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Հանդիպման արդյունքում տեխնիկական հարցեր կսկսեն մշակել, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։
 
Թուրքական պետական TRT հեռուստաալիքը ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների` հինգերորդ փուլի հնարավոր անցկացման մասին: Որպես հանդիպման հարթակ, ըստ նրա, կարող է լինել նաև Թուրքիան։
 
Ըստ աղբյուրի` Թուրքիայի ներկայացուցիչներն արդեն ստուգում են իրականացրել Հայաստանի հետ սահմանակից շրջաններում: Մասնավորապես, նրանք ուշադրություն են դարձրել Իգդիրի նահանգում 2 երկրները միացնող Ալիջան կամրջի և դրա մոտ տանող մայրուղու վերանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտության վրա:
 
Բացի այդ, նրանք զննել են Անի քաղաքի ավերակները և Հայաստանի հետ կապված այլ մշակութային օբյեկտներ։ Թուրքիայում ակնկալում են, որ Հայաստանի քաղաքացիները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն սահմանամերձ շրջաններ այցելելու հարցում։ Նշվում է, որ որոշ տեղացիներ արդեն սկսել են իրենց տները հյուրատների վերածել։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հանդես կգա այսօր ժամը 19:00-ին

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Search