Artsakhpress

303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

Հակամարտության 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում։

303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Նման տեղեկություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ամփոփելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արված աշխատանքը։
 
«Ավելի քան 1450 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում: 4 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։ 12 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Նշվում է նաև, որ Կարմիր խաչի գրեթե 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ Ասվում է, որ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց` նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։
 
Հավելենք, որ այս տարի լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search