Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակում հուլիսի 5-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ -դեմոկրատական կուսակցության (SPD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդի, Բունդեսթագի նույն խմբակցության պատգամավորներ Դիրք Վիզեի, Յոհաննես Շրափսի և Մարթին Գերսթների հետ:
«Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն երեկ ժամանել է ակումբի մարզաբազա՝ նոր թիմի առաջին մարզմանը մասնակցելու համար։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թրենդ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտնել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անձամբ կշարունակի շատ ակտիվ ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի հիշատակի տոնը։
Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Հուլիսի 6-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։
2022 թվականի հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հանդիպումը:
Ռուսական Միացյալ հացահատիկային ընկերության ղեկավար Դմիտրի Սերգեևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ ընկերությունը «բարեկամական» երկրների գործընկերների հետ անցնում է ռուբլով վճարման։ Այս պայմանները, մասնավորապես, արդեն իսկ ընդունել է Թուրքիան։
Ֆրանսիայի ազգային պաշտպանության ամրապնդումը կլինի նոր կառավարության առաջնահերթություններից մեկը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իրանի խորհրդարանի անդամ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Իսմայիլ Քոսարին հաստատել է, որ անցյալ շաբաթ Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայում տեղի ունեցած պայթյունները դիվերսիա են եղել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնի է դարձել երեխաների շրջանում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվածության դեպքերի մասին:
Իսլանդիան ՆԱՏՕ-ի առաջին երկրներից էր, որը վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ռազմական դաշինքին և վավերացման փաստաթղթերը հանձնել Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտին:
Հուլիսի 5-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով:
ոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի կիսանդրին։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման շուրջ:
ՀՀ ԱԳՆ–ն փոխանցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպման արդյունքներով․
Ռուսաստանի ճարտարապետութան և շինարարական գիտությունների ակադեմիայի շինարարական ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի (Научно-исследовательский институт строительной физики Российской академии архитектуры и строительных наук) և Ստեփանակերտում գործող Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր:
Ես առանձնապես սպասելիքներ չունեմ Հայաստան Թուրքիա հերթական...
Radar Armenia-ի զրուցել է միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ»...
ամիս
շաբաթ
օր