Գյուղատնտեսական արտադրանքով բեռնված երկու բեռնանավ երեքշաբթի դուրս է եկել ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից, տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Պարենով բեռնված երկու նավ դուրս է եկել Չեռնոմորսկի նավահանգստից. Թուրքիայի ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է News.am-ը։
MV OCEAN LION նավը՝ բեռնված 64 հազար տոննա եգիպտացորենով, կուղեւորվի Հարավային Կորեա, MV RAHMI YAGCI նավը՝ 5,3 հազար տոննա բեռով, կուղեւորվի Ստամբուլ։ Դրանք ընդհանուր առմամբ կտեղափոխեն 70 հազար տոննա պարեն։