Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Վրաստանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 14:10-ին, փոխանցում է SHANTNEWS.am լրատվական կայքը:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ծալկայից 18 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Մամիշլար գյուղի մոտ։
Ցնցումների ուժգնությունը կազմել է 3,1 (ml) մագնիտուդ: