Artsakhpress

Միջազգային

Հնդկաստանի վարչապետը Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել Է առեւտրական կապերի զարգացումը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Յոթի խմբի գագաթնաժողովի հարթակներում հունիսի 27-ին բանակցություններ Է վարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:

Հնդկաստանի վարչապետը Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել Է առեւտրական կապերի զարգացումը

Հնդկաստանի վարչապետը Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել Է առեւտրական կապերի զարգացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 28-ին այդ մասին հայտնել Է Հնդկաստանի վարչապետի դիվանատունը Twitter-ի իր Էջում:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են առեւտրական կապերի ամրապնդումը, համագործակցությունը կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացման նատակով, նոր տեխնոլոգիաները եւ մշակութային կապերը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Իր հերթին Հնդկաստանի արտաքին գործերի նախարաությունն իր կայքում նշել Է, որ Մոդին եւ ֆոն դեր Լյայենը գոհունակություն են հայտնել Հնդկաստանի եւ Եվրամիության միջեւ առեւտրական եւ ներդրումային համաձայնագրերի շուրջ բանակցությունների վերսկսման առթիվ:
«Երկու ղեկավարները նաեւ կարծիքներ են փոխանակել արդի գլոբալ եւ տարածաշրջանային իրադրարձությունների շուրջը»,- նշում Է գերատեսչությունը: Հնդկաստանի կառավարության ղեկավարը մասնակցել Է Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի աշխատանքին: Այդ միջոցառման հարթակներում նա երկկողմ հանդիպումներ Է անցկացրել «յոթնյակի» եւ հրավիրված երկրների ղեկավարների հետ: Յոթի խմբի գագաթնաժողովն սկսվել Է հունիսի 26-ին Էլմաու դղյակում՝ Գերմանիայի հարավի Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքից ոչ հեռու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Search