Artsakhpress

Մշակույթ

Մայրաքաղաքում կայացել է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը։

Մայրաքաղաքում կայացել է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը

Մայրաքաղաքում կայացել է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ: Հունիսի 24: Արցախպրես: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ազգային նվագարաների պետական նվագախմբի տնօրեն Աշոտ Սարկիսյանն ասել է, որ տեղի մշակութային կյանքում հետպատերազմական շրջանում նման նախաձեռնությունները սպասված ու եզակի են։

«Մինչև 2020 թվականի պատերազմը նվագախումբը ոչ պետական կարգավիճակով համերգային ծրագրերով հանդես էր գալիս և' մայրաքաղաքում, և' Արցախի շրջկենտրոններում ու գյուղերում: Մեր առջև ծառացած բազում խնդիրներ կան։ Սակայն, վեր կանգնելով այդ ամենից, մենք կարողացանք այսօր կազմակերպել համերգը, որը պետական կարգավիճակ ստանալուց հետո մեր առաջին համերգն է` ընդգրկելով  նվագախմբի հիմնական ու հրավիրված անձնակազմին»,- նշել է Ա. Սարկիսյանը և ավելացրել, որ նվագախումբը պատրաստ է համերգային ծրագրով հանդես գալ թե' Հայաստանում, թե' արտերկրում:

Բնութագրությունը հասանալի չէ

Գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Լևոն Սարդարյանն իրազեկեց, որ բեմում նվագեց 31 երաժիշտ, բայց ցանկալի է` կոլեկտիվը համալրվի:

«Համերգի եզակիությունն այն է, որ ազգային երաժշտությունը ակադեմիական մակարդակով է ներկայացվել: Ծրագրում կոմպոզիտորների` նվագախմբերի համար գրված ստեղծագործություններն էին»,- ասել է Լ. Սարդարյանը:

Համերգին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, երաժշտասերներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search