Artsakhpress

Միջազգային

Սիրիային անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ քաղաքական լուծում. Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Սիրիային անհրաժեշտ է մարդասիրական օգնություն, այլ ոչ թե ռազմական միջամտություն։

Սիրիային անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ քաղաքական լուծում. Դյուժարիկ

Սիրիային անհրաժեշտ է ոչ թե պատերազմ, այլ քաղաքական լուծում. Դյուժարիկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին  հայտնում է 1lurer.am-ը:
«Մենք աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Սիրիան այլևս ռազմական գործողությունների կարիք չունի, այդ երկրին անհրաժեշտ են քաղաքական լուծում և մարդասիրական օգնություն»,- ասել է Դյուժարիկը։
Հայտարարություններն արվել են ի պատասխան նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ծրագրերի։ Նա հայտարարել է, որ պատրաստվում է ռազմական գործողություն սկսել երկրի հարավային սահմանների երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու համար՝ ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում։
Իր հերթին, թուրք լրագրող Ռաջիփ Սոյլուն Twitter-ում գրել է, որ Էրդողանը նկատի ունի Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատների կողմից վերահսկվող տարածքը։
Թուրք առաջնորդի խոսքով՝ գործողությունը կսկսվի հենց զինվորականները, հետախուզությունն ու անվտանգության ուժերն ավարտեն համապատասխան նախապատրաստական ​​աշխատանքները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Search