Artsakhpress

Քաղաքական

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին հորդորել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին փոխարինել այլ դիվանագետով։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը։
 
Հանձնախումբը գործող դեսպանին տվել է F (failure/ձախողում) գնահատականը։ Նշվում է, որ անցնող գրեթե մեկուկես տարում դեսպան Թրեյսին ձախողել է հայ ժողովրդի համար խիստ կարևորություն ունեցող այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արցախցի տեղահանված անձանց համար ամերիկյան օժանդակության բացակայությունը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային հարաբերությունների շարունակական բարդացումը, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումներին, բռնություններին ու սպանություններին պատշաճ չանդրադառնալը։
 
Հայ դատի հանձնախումբն ընդգծում է, որ ԱՄՆ դեսպանը հայ քաղաքական դաշտում ֆավորիտներ ունի ու ցույց է տալիս դա։
 
«Հայ դատի հանձնախումբը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի յուրաքանչյուր դեսպան լինի հաջողակ: Ցավոք, դեսպան Թրեյսին իր լռությանն ավելացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 90 000 տեղահանված արցախահայերի և Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական շարունակական ոտնձգությունների նկատմամբ անխոհեմ արհամարհանքը։ Հայաստանում դեսպանի պաշտոնում իր պաշտոնավարման երեք տարին լրանալուց հետո դեսպան Թրեյսին շարունակում է ձախողել հարց առ հարց՝ շատ հեռու լինելով Հայաստանում ամերիկյան հանձնառու դեսպանի հիմնական մասնագիտական որակներից»,- ասված է հայտարարության մեջ։
 
ԱՄՆ դիվանագիտական ծառայության աշխատակիցները երեք տարին մեկ ռոտացիայի են ենթարկվում և ստանում նոր դիվանագիտական հանձնարարություն: Քանի որ Հայաստանում գործող դեսպանի երեք տարին արդեն լրացել է, Հայ դատի հանձնախումբը նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է անում ամուր հիմքերի վրա վերականգնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները և նոր դեսպան առաջադրել։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Search