Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում:
F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում․ Չավուշօղլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Մենք դիտարկել ենք Թուրքիային F-16 ինքնաթիռների մատակարարելու հարցը։ Բանակցությունները դրական շարունակվում են»,-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ասել է Չավուշօղլուն, փոխանցում է news.am-ը։