Artsakhpress

Հասարակական

Դիարբեքիրի հայկական եկեղեցում 7 տարվա ընդմիջումից հետո առաջին պատարագն է մատուցվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում յոթ տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է Մերձավոր Արևելքի հայ համայնքի ամենամեծ եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։

Դիարբեքիրի հայկական եկեղեցում 7 տարվա ընդմիջումից հետո առաջին պատարագն է մատուցվել

Դիարբեքիրի հայկական եկեղեցում 7 տարվա ընդմիջումից հետո առաջին պատարագն է մատուցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս  մասին հաղորդում է Bianet պարբերականը։ Առաջին պատարագը մատուցվել է կիրակի՝ մայիսի 8-ին, Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի մասնակցությամբ։
2015 թվականին եկեղեցին ստացել էր Եվրոպական Միության Մշակութային ժառանգության մրցանակը՝ Europa Nostra մրցանակը։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ 2015-2016 թվականներին Դիարբեքիրի Սուր թաղամասում տեղի ունեցած բախումների ժամանակ Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասվել էր և փակվել։
Ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող եկեղեցին կառուցվել է 1376 թվականին։ Նախկինում այն բազմիցս ավերվել և վերականգնվել է, իսկ եկեղեցու որոշ հատվածներ նույնիսկ ամբողջությամբ վերակառուցվել են 1880-ականներին։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սուրբ Կիրակոս եկեղեցին ծառայել է որպես գերմանական կենտրոնակայան, այնուհետև օգտագործվել է որպես Sümer Bank-ի պահեստային շենք: Եկեղեցին կրկին օգտագործվել է պաշտամունքի համար 1960-1980 թվականներին։
Սուրբ Կիրակոս եկեղեցին բազմաթիվ հրդեհների էր ենթարկվել և երկար տարիներ ավերակ էր։ Դիարբեքիրի քաղաքապետարանի և հայ համայնքի աջակցությամբ եկեղեցին 30 տարի անց վերականգնվել էր և 2012 թվականին վերաբացվել պաշտամունքի համար։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Search