Artsakhpress

Մշակույթ

Հաագայի դատարանը Հայաստանին ճանաչել է որպես Արցախի հուշարձանների սեփականատեր

Հաագայի միջազգային դատարանը աննախադեպ որոշում է կայացրել. պատմության մեջ առաջին անգամ կազմակերպությունը այլ պետության տարածքում հայտնված պատմական հուշարձանների իրավահաջորդ և իրավատեր է ճանաչել մեկ այլ երկրի:

Հաագայի դատարանը Հայաստանին ճանաչել է որպես Արցախի հուշարձանների սեփականատեր

Հաագայի դատարանը Հայաստանին ճանաչել է որպես Արցախի հուշարձանների սեփականատեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, yerkir.am-ի փոխանցմամբ, գրում է «Միրոտվորեց» թելեգրամյան ալիքը:
«Ինչո՞ւ է այս որոշումն աննախադեպ ու անսպասելի։
Չնայած հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի տասնամյակ պայքարում են Արցախի հողերի համար, 44-օրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Բացարձակապես միշտ մինչ այս դեպքը հուշարձանների նկատմամբ ճանաչվում էր այն երկրների իրավասությունը, որի տարածքում են դրանք գտնվում։ Տխուր է, անարդար, բայց այդպես է:
Հայկական հողերի հետ մեկտեղ թշնամուն են անցել նաև մշակութային ժառանգության օբյեկտները, ինչը բողոքի և անընդունելիության ալիք է առաջացրել հանրապետության քաղաքացիների շրջանում։ Հայոց պատմության ալբանականացման անվերջ փորձերը ընկալվել և ընկալվում են ավելի ցավոտ։ Ադրբեջանը ոչ միայն յուրացնում է հուշարձանները, այլեւ բացահայտորեն պղծում դրանք։
Այս տարվա փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանն անգամ դիմեց համաշխարհային հանրության օգնությանը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների այս նախաձեռնությունը և այն համարում հակամարդկային և հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ մշտական թշնամության և ատելության ընդգծված դրսևորմամբ»,- նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, նաև՝ ընդգծել, որ Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական պատկանելությունը գիտականորեն ապացուցված է և անհերքելի, նույնիսկ եթե դրանք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այժմ, ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի, Հայաստանն իրավունք ունի դիմելու ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ապացուցելու իր հուշարձանների պղծման փաստերը, և եթե դրական արձագանք չստանա, փաստերը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Search