Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն Գերմանիային «անվստահելի գործընկեր» է համարում՝ Ուկրաինայի նկատմամբ դրա դիրքորոշման պատճառով

ԱՄՆ-ն սկսում է Գերմանիային որպես «անվստահելի գործընկեր» դիտարկել՝ ուկրաինական ճգնաժամի հարցում գերմանական իշխանությունների զուսպ դիրքորոշման պատճառով։

ԱՄՆ-ն Գերմանիային «անվստահելի գործընկեր» է համարում՝ Ուկրաինայի նկատմամբ դրա դիրքորոշման պատճառով

ԱՄՆ-ն Գերմանիային «անվստահելի գործընկեր» է համարում՝ Ուկրաինայի նկատմամբ դրա դիրքորոշման պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման գնահատական ​​է պարունակում ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Էմիլի Հաբերի գաղտնի նամակը, որը նա ուղարկել է Գերմանիայի ԱԳՆ, ուրբաթ գրում է Spiegel-ը, փոխանցում է News.am-ը։
Դրա տվյալներով՝ փաստաթուղթը սկսվում է «Բեռլին, մենք խնդիր ունենք» բառերով։ Նամակը մանրամասնում է, թե ինչպես է Գերմանիան վարկաբեկվում ԱՄՆ-ում եւ որպես «անվստահելի գործընկեր» ընկալվում՝ Ուկրաինայի նկատմամբ դրա դիրքորոշման պատճառով: Haber-ը գրել է, որ ոչ միայն ԶԼՄ-ները, այլեւ ԱՄՆ Կոնգրեսը Բեռլինը որպես արգելակ է դիտարկում, երբ խոսքը պատժամիջոցների մասին է։ Բացի այդ, ինչպես նշում է Spiegel-ը, ԱՄՆ վարչակազմի հիասթափության մյուս պատճառն Ուկրաինային զենք մատակարարելուց Բեռլինի հրաժարումն է։
Վաշինգտոնը, ինչպես ընդգծել է դիվանագետը, կարծում է, որ «Գերմանիայի նման դիրքորոշումը հիմնված է Ռուսաստանից էժան բնական գազ գնելու ցանկության վրա»,- նշում է Spiegel-ը։ Պարբերականը նաեւ մատնանշում է, որ իր նամակում Հաբերը նշում է, որ «Գերմանիան զինվոր է դառնում է Վաշինգտոնի ներքաղաքական բանավեճերում»։ Մասնավորապես, Բեռլինի հասցեին ավելի ու ավելի շատ քննադատություններ են հնչում հանրապետականների կողմից։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հուլիսի 1-ից կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման պետական ծրագիրը. Նախագահ Հարությունյան

Պայթյուն ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Search