Artsakhpress

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԵՄ մի շարք գործիչների մուտքը Ռուսաստան

Մոսկվան ընդլայնել է Եվրամիության ներկյացուցիչների ցանկը, որոնց մուտքը երկիր արգելվում է:

ՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԵՄ մի շարք գործիչների մուտքը Ռուսաստան

ՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԵՄ մի շարք գործիչների մուտքը Ռուսաստան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հայտնում է Tert.am-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

Գերատեսչության հայտարարությունից հետևում է, որ որոշումը կայացրել են՝ ղեկավարվելով փոխադարձության սկզբունքով: ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԵՄ-ն կանոնավոր կերպով որոշումներ է կայացնում, որոնք սահմանափակում են ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների իրավունքները, ինչի համար որպես հիմնավորում նշվում են չապացուցված մեղադրանքները:

«Ռուսական պատասխան միջոցառումներն, առաջին հերթին, անդրադարձել են աշխարհի տարբեր երկրներում գործող առանձին եվրոպական  մասնավոր ռազմական ընկերությունների ղեկավարների վրա, որոնք բրյուսելյան եվրոպաշտոնյաների մոտ ալերգիա, ինչ-ինչ պատճառներով, չեն առաջացնում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:  

Ցանկում ընդգրկվել են նաև ԵՄ անդամ որոշ երկրների ուժային կառույցների, օրենսդիր մարմինների և գործադիր իշխանության ներկայացուցիչները:  


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հուլիսի 1-ից կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման պետական ծրագիրը. Նախագահ Հարությունյան

Պայթյուն ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Search