Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 24-ին կալանել են երկու հրթիռներ, որոնք Եմենյան «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարներն արձակել են երկրի մայրաքաղաք Աբու Դաբիի ուղղությամբ:
ԱՄԷ-ն հայտարարել Է Աբու Դաբիի ուղղությամբ արձակված երկու հրթիռների ոչնչացման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին հաղորդում Է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը (ՊՆ): Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ հրթիռների բեկորներն ընկել են Աբու Դաբիի Էմիրության մի քանի շրջաններում: Գրոհների հետեւանքով տուժածներ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: