Artsakhpress

Միջազգային

Իրաքի ուժայինները սկսել են ծավալուն գործողություն երկրի արեւելքում ընդդեմ ԻՊ-ի ահաբեկիչների

Կիրակի Իրաքի արեւելքում սկսվել է լայնածավալ գործողություն ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների:

Իրաքի ուժայինները սկսել են ծավալուն գործողություն երկրի արեւելքում ընդդեմ ԻՊ-ի ահաբեկիչների

Իրաքի ուժայինները սկսել են ծավալուն գործողություն երկրի արեւելքում ընդդեմ ԻՊ-ի ահաբեկիչների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Shafaq News լրատվական հարթակը՝ հղում անելով հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին:
«Կիրակի առավոտյան սկսվել է խոշորամասշտաբ գործողություն Դիյալա նահանգի հյուսիսում անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,-նշել են դրանում: Գործողություններում մասնակցում են բանակային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ուժերը, շիիթական ընդդիմության եւ տեղական ցեղերի մարտիկները: Նրանց աջակցում է երկրի Օդուժը, իսկ ցամաքային արմատականների ենթադրյալ դիրքերի վրա ցամաքային հարձակումն իրականացվում է երեք ուղղությամբ:
Գործողությունն իրականացվում է ի պատասխան Դիյալայում ծայրահեղականների հարձակման, որն ավելի վաղ այս շաբաթ տեղի է ունեցել ԻՊ ահաբեկիչների կողմից:  Ինչպես հաղորդվել է նախորդ ուրբաթ, ծայրահեղականների խումբը հարձակվել է Էլ Ազիմի շրջանում բանակային դիրքի վրա, որի հետեւանքով զոհվել է 11 իրաքցի զինծառայող:
2014 թվականի ամռանը գրավել են Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը։ Նույն թվականի հունիսին նրանք գրավել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, եւ այն այսպես կոչված խալիֆայության մայրաքաղաք հռչակեցին։ 2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերը լայնածավալ արշավ սկսեցին ծայրահեղականների կողմից գրավված տարածքների ազատագրման համար: Իշխանություններն ահաբեկիչների նկատմամբ հաղթանակի մասին հայտարարեցին 2017 թվականի դեկտեմբերին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search