Artsakhpress

Միջազգային

Եվրախորհրդարանը Ղազախստանի մասին բանաձեւ է ընդունել՝ երկրի իրադարձությունների միջազգային հետաքննության պահանջով

Խստորեն դատապարտելով հունվարի 2-ին Ղազախստանում սկսված խաղաղ ցույցերին հաջորդած համատարած բռնությունները՝ Եվրախորհրդարանը կոչ է անում Ղազախստանի իշխանություններին հարգել մարդու իրավունքները ու հիմնարար ազատությունները եւ անհապաղ ազատ արձակել կամայականորեն ձերբակալված ցուցարարներին եւ ակտիվիստներին։

Եվրախորհրդարանը Ղազախստանի մասին բանաձեւ է ընդունել՝ երկրի իրադարձությունների միջազգային հետաքննության պահանջով

Եվրախորհրդարանը Ղազախստանի մասին բանաձեւ է ընդունել՝ երկրի իրադարձությունների միջազգային հետաքննության պահանջով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Ղազախստանի վերջին իրադարձությունների հետ կապված բանաձեւի վերաբերյալ Եվրախորհրդարանի հայտարարության տեքստու։
«Դատապարտելով նախագահ Տոկաեւի սադրիչ հռետորաբանությունը, ներառյալ ցուցարարներին որպես «ահաբեկիչներ» ներկայացնելը, եվրապատգամավորները պահանջում են ղազախական իշխանություններից զերծ մնալ ահաբեկչության մեղադրանքներից՝ «հիմնված տերմինի չափազանց լայն մեկնաբանության վրա» եւ տարբերակել խաղաղ ցուցարարներին եւ նրանց, ովքեր բռնություն են գործադրել եւ հանցագործություններ կատարել։
Խորհրդարանը պահանջում է Ղազախստանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների պատշաճ միջազգային հետաքննություն։ Նա նաեւ կոչ է անում Ղազախստանի կառավարությանը դիտարկել ԵԱՀԿ-ի հովանու ներքո մշտական աշխատանքային խումբ ստեղծելու հարցը՝ պարզելու համար՝ արդյոք անկարգությունները արտաքին միջամտության, թե իշխանության համար ներքին պայքարի արդյունք են, եւ անկարգությունների բուն պատճառը վերացնելու համար:
Նշելով նախագահ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների վերաբերյալ Տոկաեւի հայտարարությունը՝ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում կառավարությանը բարելավել քաղաքացիների կենսամակարդակը եւ պայքարել դժգոհության դեմ։ Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով՝ Ղազախստանին անհրաժեշտ են հրատապ բարեփոխումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու եւ աճող անհավասարությունը նվազեցնելու համար:
Տեքստն ընդունվել է 589 «կողմ», 35 «դեմ», 47 «ձեռնպահ» ձայներով»,- ասված է հայտարարության մեջ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search