Artsakhpress

Քաղաքական

Պատերազմից հետո շատ կարևոր է մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը. արտգործնախարար

2020 թ. պատերազմից հետո շատ կարևոր է մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, ինչին հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան ռազմավարություն և մարտավարություն:

Պատերազմից հետո շատ կարևոր է մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը. արտգործնախարար

Պատերազմից հետո շատ կարևոր է մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը. արտգործնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով 2022թ. գերատեսչության անելիքներին:

«Մենք վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային քաղաքականություն, միաժամանակ, հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն: Շատ ավելի կարևոր է հասնել շոշափելի արդյունքների, քան գովազդելու արդյունքում ավելի փչացնել և բարդացնել գործընթացը: Շարունակելու ենք համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել մեր համահայկական միասնականությունը և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Մեզ համար որպես կարևորագույն ուղղություն հանդիսանալու է Արցախի միջազգային ճանաչումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ համագործակցություն հաստատելը և կապերի խորացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը», - նշել է Դ. Բաբայանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search