Սիրիայի ԱԳ նախարարը հատուկ ուղերձ է փոխանցել Իրանի նախագահին
Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադը հայտնել է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը փոխանցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գրավոր ուղերձը, որն արտացոլում է իրանա-սիրիական հարաբերությունների կարևորությունը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։
Սիրիայի ԱԳ նախարարը հատուկ ուղերձ է փոխանցել Իրանի նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասինտեղեկացնում է regionpress.am-ը։
Մեքդադն այս մասին ասել է իր իրանցի գործընկերՀոսեյն Ամիրաբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մամուլի ասուլիսի ժամանակ Մեքդադն ասել է. «Այսօր ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել նախագահ Ռաիսիի հետ։
Այս հանդիպման ընթացքում ես փոխանցեցիՍիրիայի նախագահի գրավոր ուղերձը, որն արտացոլում է Սիրիայի ևԻրանի միջև հարաբերությունների կարևորությունը»։
Մեքդադն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններն այլ նպատակ չունեն, քան ստեղծել պայծառ ապագա, որտեղ երաշխավորված են տարածաշրջանի ազատությունը, անկախությունը և անվտանգությունը։ Նա նաև ասել է, որ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից է բխում, որ Մերձավոր Արևելքը լինի առաջընթացի, զարգացման, անվտանգության տարածաշրջան, այլ ոչ թե օտար պետությունների միջամտողական և գաղութատիրական գործողությունների թատերաբեմ։
ՆկարագրելովՍիրիայի ևԻրանի միջև տնտեսական հարաբերությունները որպես Իրանի նախագահի հետ իր բանակցությունների կենտրոնական մաս՝ նա նշել է, որ երկու կողմերն էլ հույս ունեն տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման։