Artsakhpress

Միջազգային

Թուրքիան մտադիր է Ուկրաինային վաճառել ևս 20 «Բայրաքթար»․ Bloomberg

Թուրքիան պատրաստվում է Ուկրաինային մատակարարել առնվազն 20 «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարք:

Թուրքիան մտադիր է Ուկրաինային վաճառել ևս 20 «Բայրաքթար»․ Bloomberg

Թուրքիան մտադիր է Ուկրաինային վաճառել ևս 20 «Բայրաքթար»․ Bloomberg
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին ն հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությունում և ռազմա-արդյունաբերական շրջանակներում իր աղբյուրները։
 
Թուրքական Baykar ընկերությունը, գրում է Bloomberg-ը, 2019 թվականից Ուկրաինային «տասնյակ անօդաչու թռչող սարքեր է վաճառել՝ կառավարման կայանների և հրթիռների հետ միասին» և «առնվազն ևս երկու տասնյակ անօդաչու սարքերի պատվերներ նախապատրաստական փուլում են»։
 
Լրատվամիջոցի թուրքական կառավարության աղբյուրը հայտնել է նաև, որ նախապատրաստական փուլում են գտնվում այլ գործարքներ ևս՝ թուրք-ուկրաինական համատեղ արտադրության վերաբերյալ, ինչը կարող է օգնել Թուրքիային հետագայում բալիստիկ հրթիռների ստեղծման գործում, նշում է Bloomberg-ը։
 
Սեպտեմբերին Կիևն ու Անկարան Bayraktar (Բայրաքթարներ) անօդաչու թռչող սարքերի սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին հուշագիր են ստորագրել։ Հաջորդ փուլում Թուրքիան և Ուկրաինան նախատեսում են արդեն «Բայրաքթար»-ների համատեղ արտադրություն։ Հոկտեմբերին արդեն Կիևը հայտարարեց Դոնբասի ռուսամետ անջատականների դեմ առաջին անգամ «Բայրաքթար» կիրառելու մասին:
 
Պաշտոնական Կիևը չէր թաքցնում՝ «Բայրաքթար»-ներ ձեռք բերելու որոշման վրա ազդել են նաև հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի արդյունքները։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը ամիսներ առաջ պնդում էր, թե այդ սպառազինության արդյունավետությունը այլևս կասկածի տեղիք չի թողնում:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Search