Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանում 11 ամսում գազի արդյունահանումն ավելացել Է 10,6 տոկոսով

Ռուսաստանում գազի արդյունահանման ծավալը 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 10,6 տոկոսով ավելացել Է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել՝ 692,76 մլրդ խորանարդ մետր:

Ռուսաստանում 11 ամսում գազի արդյունահանումն ավելացել Է 10,6 տոկոսով

Ռուսաստանում 11 ամսում գազի արդյունահանումն ավելացել Է 10,6 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վառելիքա-Էներգետիկական համալիրների կենտրոնական կարգավարական վարչության (ՎԷՀ ԿԿՎ) օպերատիվ ամփոփագիրը: Նոյեմբերին ՌԴ-ում արտադրվել Է 66,1 մլրդ խորանարդ մետր գազ (աճը՝ 4,6 տոկոս՝ անցյալ տարվա նույն ամսվա նկատմամբ): «Գազպրոմ»-ի տվյալները ՎԷՀ ԿԿՎ-ն առանձին չի հրապարակի:
Դրանք ներառված են որպես հաշվարկային «մյուս ընդերքօգտագործողների» արդյունահանման ծավալում, որոնք 2021 թվականի հունվար-նոյեմբերին արդյունահանել են 499,42 մլրդ խորանարդ մետր գազ (նոյեմբերին՝ 47,13 մլրդ խորանարդ մետր գազ): Գազի խոշորագույն անկախ ընկերությունը՝ ՆՈՎԱՏԷԿ-ը, ընթացիկ տարվա 11 ամսում արտադրել Է 70,14 մլրդ խորանարդ մետր գազ (նոյեմբերին՝ 6,36 մլրդ խորանարդ մետր գազ): ՎԷՀ ԿԿՎ-ն առաջվա պես առանձին Է հաշվառում «Բաշնեֆտ»-ի արդյունահանումը, չնայած այն բանին, որ 2016 թվականից ընկերությունը մտնում Է «Ռոսնեֆտ»-ի մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հուլիսի 1-ից կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման պետական ծրագիրը. Նախագահ Հարությունյան

«Արցախում արտոնյալներ չպետք է լինեն». Նախագահի խոսնակը՝ գեներալ Կարապետյանի ձերբակալության մասին

Պայթյուն ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Search