Artsakhpress

Միջազգային

Թալիբները դեպի Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա, ակտիվորեն կիրառվում է հրետանի. գերեվարվել է մի քանի իրանցի սահմանապահ. լրատվամիջոցներ (տեսանյութ)

Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև. այս պահին արմատականները դեպի սահման են քաշում զրահատեխնիկա, այդ թվում՝ այն, որն ԱՄՆ ԶՈւ-ն իր դուրս գալուց հետո թողել է Աֆղանստանի տարածքում։ Բացի այդ, երկու կողմերն էլ ակտիվորեն կիրառում են հրետանի։

Թալիբները դեպի Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա, ակտիվորեն կիրառվում է հրետանի. գերեվարվել է մի քանի իրանցի սահմանապահ. լրատվամիջոցներ (տեսանյութ)

Թալիբները դեպի Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա, ակտիվորեն կիրառվում է հրետանի. գերեվարվել է մի քանի իրանցի սահմանապահ. լրատվամիջոցներ (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, աֆղանստանյան Aamaj News գործակալությանը հղումով, Աֆղանստանի և Իրանի սահմանին տեղակայված իրանական մի քանի անցակետեր ինտենսիվ զինված բախումների արդյունքում անցել են թալիբների հսկողության տակ:

Այս պահին բախումները շարունակվում են Աֆղանստանի հյուսիսային Նիմրոզ նահանգի Կանգ շրջանում։ Մի քանի իրանցի սահմանապահներ գերեվարվել են արմատականների կողմից։

Տեղի բնակիչները, հետևելով թալիբ գրոհայինների հրահանգներին, ստիպված են եղել լքել իրենց տները։ Սահմանին զինված բախումները սկսվել են տեղական ժամանակով 17:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 16:00-ին): Հակամարտության պատճառները չեն հաղորդվում։

 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

Արցախի թեմի առաջնորդն այցելել է զինհոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Search