Artsakhpress

Միջազգային

Դեսպան. Հայաստանը կարող է կարեւոր դեր խաղալ Իրանի եւ ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում

Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, որպես Միության շուկայի անդամ, կարող է կարեւոր դեր խաղալ Իրանի եւ ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում։

Դեսպան. Հայաստանը կարող է կարեւոր դեր խաղալ Իրանի եւ ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում

Դեսպան. Հայաստանը կարող է կարեւոր դեր խաղալ Իրանի եւ ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նոյեմբերի 24-ին Երեւանում «Եվրասիա-21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ելույթում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոխուրին, փոխանցում է news.am-ը։

Ըստ նրա՝ Հայաստանն այս տեսանկյունից մեծ ներուժ ունի. «Իրանը, հաշվի առնելով իր ներուժն ու կարողությունները, քայլեր է ձեռնարկում, օրենսդրական փոփոխություններ է իրականացնում ապրանքների արտահանման ազատականացման ուղղությամբ։ ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես կարող են շահել համագործակցության մակարդակի բարձրացումից»,- ասաց դեսպանը։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Search