Artsakhpress

Միջազգային

Իսրայելը կարող է թույլ տալ «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր

Իսրայելի իշխանությունները նախնական հավանություն են տվել «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքի հնարավորության նախաձեռնությանը. պլանավորում են, որ մուտքը կթույլատրվի նոյեմբերի 15-ից, բայց նախաձեռնությունը դեռ հարկավոր Է հաստատել իրավաբանորեն:

Իսրայելը կարող է թույլ տալ «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր

Իսրայելը կարող է թույլ տալ «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքը երկիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է կառավարական աղբյուրը:
«Վարչապետ Նաֆթալի Բենեթի ղեկավարությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հավանություն Է տրվել զբոսաշրջության նախարար Կոնստանտին Ռազվոզովի՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացած զբոսաշրջիկների Իսրայել մուտքի հնարավորության վերաբերյալ նախաձեռնությանը»,-հաղորդել Է աղբյուրը:
Աղբյուրը նշել Է, որ պլանավորում են զբոսաշրջիկներին երկիր սկսել թողնել նոյեմբերի 15-ից, բայց դեռ «պետք Է վերջնականորեն որոշվի՝ հարկավոր Է իրավաբանորեն հաստատվի, թե նախարարների կաբինետի հաստատումը կամ առողջապահության նախարարության հրամանագիրը լինի. դեռ պարզ չԷ»: Նշվում Է, որ զբոսաշրջիկներին նաեւ հարկավոր կլինի շիճուկաբանական թեստ հանձնել: Իսրայելն օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները փակել Էր 2020 թվականի մարտին:
2021 թվականի հունվար ամսից մինչեւ փետրվար Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանը լիովին փակվել Էր, այդ թվում՝ հայրենիք վերադարձող իսրայելացիների համար: 2021 թվականի մայիսին հաղորդվել Է ԱՄՆ-ից օտարերկրյա զբոսաշրջիկների առաջին խմբի ժամանման մասին, որը բաղկացած Էր քրիստոնյա ուխտավորներից: Բացի այդ, սպասվում Էր, որ օտարերկրացի պատվաստված զբոսաշրջիկները կկարողանան մասնավոր կարգով Իսրայել մուտք գործել հուլիսի 1-ից, սակայն «դելտա» շտամի տարածման պատճառով հետաձգվել Է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search