Artsakhpress

Հասարակական

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱՀ Մարտունի քաղաքում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված, «Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Ջամբուլաթի Հովսեփյանի հիշատակին կառուցված հուշաղբյուրի և խաչքարի բացման արարողությունը։

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ  Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միջոցառման սկզբում ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան բոլոր պատերազմներում մարտիրոսված հերոսների սուրբ հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին հուշաղբյուրին։
 
Հուշաղբյուրի բացումը կատարել են Օնիկ Հովսեփյանի որդին՝ փոքրիկ Դավիթը, և ավագ եղբայրը՝ Սիմոն Հովսեփյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Պատմաբան Յուրի Բեգլարյանն իր խոսքում նշել է, որ Օնիկն իր շրջապատի սերն ու հարգանքն էր վայելում։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Հերոսին սիրում էին բոլորը, և նա էլ սիրում էր բոլորին։ Հայրենիքը նրա համար սրբություն էր։ Պատերազմը սկսվելուն պես՝ նա շտապեց զինկոմիսարիատ։ Կարճ ժամանակում կարողացավ կազմավորել կամավորական ջոկատ և անցնել պաշտպանության։ Նա և՛ զինվոր էր, և՛ հրամանատար, և՛ վարորդ, և՛ փրկարար, միշտ առջևում էր, իսկ նրա կողմից տրված ցանկացած հրաման խորհուրդ ուներ։ Հավերժ Փառք հերոս Օնիկ Հովսեփյանին»,- ասել է Յու. Բեգլարյանը։
 
Հերոսի քրոջ՝ Վեհանուշ Հովսեփյանի համար Օնիկը բացառիկ էր իր տեսակով՝ որպես որդի, եղբայր ու հայր, որպես հայրենիքի զավակ։
 Բնութագրությունը հասանալի չէ
«Արցախյան 3-րդ պատերազմում անմահացան հազարավոր քաջորդիներ, ովքեր ոչ թե խոսքերով սիրեցին հայրենիքը, այլ՝ գործով։ Նրանց թվում են բազմաթիվ մարտունեցիներ, ովքեր Մոնթեաբերդը անառիկ պահելու համար չխնայեցին իրենց ամենաթանկը՝ կյանքը՝ հանուն մեր այսօրվա և ապագայի։ Այդ քաջորդիների թվում էր նաև եղբայրս, մի էակ, որի մասին երբեք անցյալով չենք խոսելու։ Նա հպարտ էր, կենսախինդ, ամենուր լույս էր շռայլում։ Եվ ամեն ինչից առավել հայրենիքը սիրեց։ Հանուն հայրենիքի էլ համալրեց անմահների գունդը»,֊ նշել է Վ. Հովսեփյանը՝ խոստանալով իր, ընտանիքի անդամների ու հերոսի միակ որդու անունից՝ շարունակել նրա կիսատ թողած գործը, առաջնորդվել նրա պատգամներով ու խորհուրդներով։
 
Օնիկի դասվար Ժաննա Պետրոսյանը «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ նա օրինակելի աշակերտ էր, ուսման մեջ առաջադեմ. սերտեց ռազմահայրենասիրական դասերը, դաստիարակվեց հայրենասիրական ոգով։ Ազնիվ, արդար ու շիտակ էությամբ էլ մտավ մեծ կյանք։
 Բնութագրությունը հասանալի չէ
Խաչքարի բացման պատիվը տրվել է Օնիկ Հովսեփյանի մարտական ընկեր Արտաշ Արտաշյանին և նվիրյալ ընկեր Սպարտակ Ավագյանին. վերջինիս պատվերով հերոսի հիշատակին երգ է գրվել։
Բնութագրությունը հասանալի չէ
Խաչքարը կանգնեցվել է այն վայրում, որտեղ անմահացել է  հերոսը։ Ի  նշան խոնարհումի՝ խաչքարի մոտ  տեղադրվել են  Արցախյան երրորդ  պատերազմում զոհված 48 մարտունեցիների լուսանկարները։
 Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ«Մարտունեցի նվիրյալների հիշատակին կանգնեցված հուշատախտակը այսուհետ մեր Մոնթեաբերդի դարպասն է համարվում, որովհետև այդ տղաներն ընկան հանուն հարազատ քաղաքի հարատևման։ Թող գալիք սերունդները դաստիարակվեն հայրենասիրության բարձր ոգով, որ հանուն այս հողի մեր եղբայրների թափած արյունը զուր չհամարվի»,- ասել է Ա. Արտաշյանը։
 
«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանն իր խոսքում հորդորեց  գիտակցել հայրենիքի գոյատևման գինը։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Արդեն մեկ տարի է, ինչ Արցախն ապրում է այլ կյանքով, այլ ընկալումներով ու սպասումներով։ Դաժան 44-օրյա պատերազմը խլեց Մարտունու շրջանի 200 քաջորդիների կյանքեր։ Այս թիվը վկայում է մարտունեցիների՝ հայրենիքին նվիրվածության մասին։ Ինչպես Արցախյան գոյապայքարում, այնպես էլ 44-օրյա պատերազմում, մարտունեցիները, դաստիարակված լինելով լեգենդար Մոնթեի ոգով, ցուցաբերեցին աննախադեպ խիզախություն՝ կառչելով իրենց հայրենիքին ու պաշտպանելով այդ հայրենիքը։ Մարտունին միշտ կլինի իր զավակների հայացքների ներքո։ Մեզանից պահանջվում է միայն հարգանքի տուրքով նեցուկ լինել այդ հերոսների ընտանիքներին՝ դրանով իսկ փորձելով սփոփել նրանց անդառնալի ցավը»,- ընդգծել է Ա.Ասրյանը՝ կոչ անելով շարունակել ապրել ու արարել՝ հանուն  Արցախ աշխարհի։
 
Մարտունու շրջվարչակազմի Մշակույթի բաժնի պետ Անի Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ազգի ընտրյալները բռնեցին հավերժի ճանապարհը։ Նա կոչով դիմեց երիտասարդներին՝ ցանկացած գնով պահել այս հողը, ապրել Արցախում, պայքարել՝ հանուն նրա բարգավաճման։
 Բնութագրությունը հասանալի չէ
Միջոցառմանը ներկա էին  Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, Օնիկ Հովսեփյանի մարտական ընկերները, զինվորականներ և այլք։
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Search