Artsakhpress

Միջազգային

Լիտվան նոտա է հղել Բելառուսին՝ սահմանապահի կողմից սահմանը խախտելու կապակցությամբ

Բելառուսին չորեքշաբթի նոտա է հղվել՝ սահմանապահի կողմից Լիտվայի սահմանը խախտելու կապակցությամբ:

Լիտվան նոտա է հղել Բելառուսին՝ սահմանապահի կողմից սահմանը խախտելու կապակցությամբ

Լիտվան նոտա է հղել Բելառուսին՝ սահմանապահի կողմից սահմանը խախտելու կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Բալթյան հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ Բելառուսի սահմանապահ ծառայության աշխատակիցը մոտեցել էր Լիտվայի համար 0133 սահմանային նշանին, Բելառուսի դեսպանատան ներկայացուցչին հրավիրել են ԱԳՆ եւ բողոքի նոտա հանձնել»,- ասվում է հաղորդագրության մեջ: 
Լիտվայի ԱԳՆ-ն միջադեպի կապակցությամբ նոտայում պահանջում է պարզաբանումներ ներկայացնել եւ միջոցներ ձեռնարկել՝ նման միջադեպերի կանխման համար:
Ըստ Լիտվայի ներքին գործերի նախարարության՝ երկուշաբթի սահմանամերձ գոտում՝ Դրուսկինինկայ քաղաքի մոտակայքում, գիշերը բելառուս սահմանապահը մի քանի քայլով՝ երկուսուկես մետր, մտել էր Լիտվայի տարածք:
Այս տեսակի նախորդ միջադեպը, որին եւս հետեւել էր ԱԳՆ-ի նոտան, տեղի էր ունեցել, ըստ Լիտվայի ՆԳՆ ենթակայության պետական ​​սահմանապահ ծառայության, օգոստոսի 17-ին: Այդ ժամանակ մի խումբ բելառուս սահմանապահներ, որոնք, իբր, ուղեկցում էին ավելի քան 30 անօրինական միգրանտի, ովքեր մտադիր էին մտնել Լիտվայի տարածք, խախտել էին Լիտվայի սահմանը Շալչինինսկի շրջանում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

ԱՀ դատական դեպարտամենտը ծառայության է հրավիրում

Search