Artsakhpress

Միջազգային

Աֆղանցի քաղաքական գործիչը հայտնել Է երկրի երիտասարդությանը հավաքագրելու ԻՊ-ի փորձերի մասին

 Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղը փորձեր Է ձեռնարկում ամրապնդել իր դիրքերը երկրի հյուսիսում ու հարավում եւ փորձում Է հավաքագրել այդ շրջանների երիտասարդությանը:

Աֆղանցի քաղաքական գործիչը հայտնել Է երկրի երիտասարդությանը հավաքագրելու ԻՊ-ի փորձերի մասին

Աֆղանցի քաղաքական գործիչը հայտնել Է երկրի երիտասարդությանը հավաքագրելու ԻՊ-ի փորձերի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է Աֆղանստանի Ներկայացուցիչների պալատի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ Միր Հայդար Աֆզալին:
«Իսլամական պետության» ամենավտանգավոր անդամները, որոնք անցյալում ձերբակալվել Էին Աֆղանստանի ուժերի կողմից, ազատ են արձակվել բանտից, եւ այժմ նրանք երիտասարդներին կոչ են անում՝ համագործակցել իրենց հետ»,-Աֆզալին գրել Է Twitter-ում: Ավելի վաղ աֆղանցի մի շարք փորձագետներ նշել են, որ թալիբների կողմից Աֆղանստանը գրավելու ընթացքում երկրից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին ազատ են արձակվել բանտերի կալանավորները, որոնց թվում եղել են նաեւ ԻՊ-ի հարյուրավոր կողմնակիցներ: Աֆզալիի խոսքով՝ ԻՊ-ն դեռ չունի լավագույն սպառազինություն եւ լավագույն պայմաններ, բայց, նշել Է նա, իրադրությունն ապագայում կարող Է փոխվել
: Երեւում Է, որ Աֆղանստանում դեռ չի հաջողվում ծայրահեղականության վերջը տալ, նշել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search