Artsakhpress

Հասարակական

Վերին Հոռաթաղի միջնակարգ դպրոցը կցակառույցի խնդիր ունի. տնօրեն

ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի Քերոլայն Քոքսի անվան միջնակարգ դպրոցը 2020թ. դեկտեմբերի 1-ից շատ արագ ինքնակազմակերպվեց և լծվեց ուսումնառությանը :

Վերին Հոռաթաղի միջնակարգ դպրոցը կցակառույցի խնդիր ունի. տնօրեն

Վերին Հոռաթաղի միջնակարգ դպրոցը  կցակառույցի խնդիր ունի. տնօրեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արուս Մարտիրոսյանը նշեց, որ վերադարձել էին բոլոր ուսուցիչներն անխտիր, աշակերտների մեծամասնությունը, և անմիջապես անցել իրենց ամենօրյա ուսումնական գործընթացին :
Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Հիմնականում ուսումնառությունը իր հունի մեջ էր ընկել 2021թ. հունվարից: 12 աշակերտ բացակայում էին, բայց նոր ուսումնական տարում արդեն բոլորն էլ վերադարձել են : Այժմ դպրոցում սովորում է 103 աշակերտ», - ասաց Ա. Մարտիրոսյանը: Տնօրենը անդրադարձավ դպրոցի համար շոշափելի խնդիրներին և նշեց, որ ընթացիկ հարցերը փորձում են լուծել ներքին կարգով` հովանավորի կամ դպրոցն ավարտած շրջանավարտների միջոցով :
Բնութագրությունը հասանալի չէ
«Մենք ունենք կցակառույցի խնդիր, դպրոցի դասասենյակները չեն բավարարում, և մենք ստիպված կաբինետ և դասարան համատեղում ենք : Ուստի նպատակահարմար կլիներ, եթե մեզ աջակցեին պետական մակարդակով կամ բարերարի միջոցով` կցակառույց կառուցելու համար, որպեսզի դասապրոցեսը ավելի արդյունավետ կազմակերպվի :
Բնութագրությունը հասանալի չէՈւնենք նաև սպորտդահլիճի խնդիր, նախանցած տարի «Բեյզ Մեթըլս» ընկերությունը ստանձնել էր այդ պարտականությունը, սակայն պատերազմի պատճառով աշխատանքներն անավարտ մնացին: Այսօր չգիտենք, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ շենքին : Դպրոցում ջեռուցման խնդիր չկա :
Բնութագրությունը հասանալի չէՀայոց լեզվի և գրականության ուսուցչի կարիք ունեինք, և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, ի ուրախություն մեզ, մեր համայնք եկավ Գայանե Խեչումյանը, ով արդյունավետ կերպով լրացնում է ուսուցչի թափուր տեղը», - նշեց Ա. Մարտիրոսյանը: Դպրոցում դեռ չի մեկնարկել երկարօրյա ուսուցման ծրագիրը. տնօրենը մեծ ակնկալիքներ ունի այդ ծրագրից։ «ԿԳՄՍ նախարարը խոստացել է, որ եկող ուսումնական տարվանից մեր դպրոցը ևս կանցնի երկարօրյա ուսուցման»,- նշում է նա:
Բնութագրությունը հասանալի չէ
 Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց աշակերտը պետք է դպրոցն ավարտի` որպես պատրաստի զինվոր՝ ունակ ամեն իրավիճակ հաղթահարելու։ «Զինղեկներին ուղղորդել ենք, որ նախապատվությունը տան գործնական պարապմունքներին : Պարապմունքներն այսպես ավելի հետաքրքիր ու արդյունավետ են կազմակերպվում, քան առաջ էր, քանի որ աշակերտները մեծ սիրով և սպասելիքներով են մասնակցում այդ դասերին», - ընդհանրացրեց Ա. Մարտիրոսյանը։
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Search