Artsakhpress

Միջազգային

Վլադիմիր Պուտինը Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը համեմատել է փախուստի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աֆղանստանից ամերիկյան եւ նրանց դաշնակիցների զորքերի հապճեպ դուրսբերումը համեմատել է փախուստի հետ:

Վլադիմիր Պուտինը Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը համեմատել է փախուստի հետ

Վլադիմիր Պուտինը Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը համեմատել է փախուստի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է News.am-ը։

Նրա խոսքով՝ Աֆղանստանում իրավիճակի սրումից եւ այնտեղից ԱՄՆ զինվորականների փախուստից հետո անհրաժեշտ է ռիսկերի ընդհանուր եւ համաձայնեցված գիծ։
«Հիմա մեր կազմակերպության առջեւ սուր դրված է ընդհանուր, համաձայնեցված գծի անցկացման խնդիրը՝ հաշվի առնելով այն լուրջ ռիսկերը, որոնք կապված են  Աֆղանստանում իրավիճակի սրման հետ այդ երկրից ԱՄՆ եւ ՆԱՏՕ նրանց դաշնակիցների ուժերի հապճեպ դուրսբերումից, եթե չասենք՝ փախուստից հետո»,- ասել է Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում տեսակոնֆերանսի ձեւաչափով ունեցած ելույթում։
Նա նաեւ նշել է ՇՀԿ պոտենցիալը գործարկելու անհրաժեշտությունը՝ Աֆղանստանից  բխող ահաբեկչության, թմրաթրաֆիկի եւ ծայրահեղականության արգելման համար։
«Կարծում եմ, որ մեզ համար առաջին հերթին կարեւոր է գործի դնել կազմակերպության պոտենցիալը, որպեսզի համակողմանի աջակցություն ցուցաբերենք ներառական միջաֆղանական խաղաղ գործընթացին եւ միաժամանակ անենք ամեն ինչ, որպեսզի արգելենք այդ երկրից բխող ահաբեկչության, թմրաթրաֆիկի, կրոնական ծայրահեղականության սպառնալիքները»,- նշել է պետության ղեկավարը։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը կոչ է արել խրախուսել Աֆղանստանի նոր իշխանություններին՝ խոստումները կատարելու։
«Իշխանափոխությունը [Աֆղանստանում] տեղի ունեցավ գրեթե անարյուն։ Դա, անշուշտ, դրական պահ է։ Թալիբները («Թալիբան» շարժումն արգելված է ՌԴ-ում) այսօր վերահսկում են Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը, եւ արժեր, որ խրախուսեինք նոր աֆղանական իշխանություններին՝ կատարելու իրենց սեփական խոստումները խաղաղության հաստատման, հանրային կյանքի կարգավորման, բոլորի համար անվտանգության ապահովման մասին»,- նշել է նա։
Ելույթի ժամանակ Պուտինը նաեւ նշել է ՇՀԿ  երկրների գործընկերային կապերի խորացման ակտուալությունը տնտեսական ոլորտում։
«Մեր ընդհանուր տարածքում ծագող սպառնալիքներին հակադարձելու անհրաժեշտությանը հատուկ ուշադրության պարագայում հրատապություն է պահպանում խնդիրների մի ամբողջ շերտ, որոնք դրված են ՇՀԿ անդամ պետությունների օրակարգում, այն է՝ գործընկերային կապերի խորացում տնտեսական եւ սոցիալական ոլորտներում»,- ավելացրել է Ռուսաստանի նախագահը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search