ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածու Ջուլիան Սմիթը անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը, որոնց վերաբերյալ գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:
ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ Թուրքիայի կողմից S-400-ների ձեռբերումը անընդունելի է իրենց համար
ԱՄՆ-ի կոնգրեսում ելույթ ունեցած Սմիթը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է բարդ հարցեր ուղղել Թուրքիային և փորձելու է համոզել, որ ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռբերումը անընդունելի է Վաշինգտոնի համար: