Artsakhpress

Միջազգային

Հայիթիի նոր նախագահի նշանակումը հետաձգվել է փոխհրաձգության պատճառով

Հայիթիի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) անդամները մեկ օրով հետաձգել են Սենատի նախագահ Ժոզեֆ Լամբերի նշանակումը երկրի ժամանակավոր ղեկավարի պաշտոնում:

Հայիթիի նոր նախագահի նշանակումը հետաձգվել է փոխհրաձգության պատճառով

Հայիթիի նոր նախագահի նշանակումը հետաձգվել է փոխհրաձգության պատճառով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արարողությունից առաջ հրաձգություն է տեղի ունեցել: Տուժածների մասին, սակայն, ոչինչ չի հաղորդվում: Դեռևս անհայտ է, թե ինչն է փոխհրաձգության պատճառ դարձել և թե ով է այն իրականացրել, փոխանցում է tert.am-ը:

Տեղի լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ արարողության մեկնարկին սպասող մարդկանց միջև միջադեպ է տեղի ունեցել, որից հետո խուճապ է սկսվել: Արդյունքում միջոցառումը հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Հայիթիի նախկին նախագահ Ժովենել Մոյիզը սպանվել է հուլիսի 7-ին իր իսկ նստավայրում: Այս շաբաթ ավելի վաղ երկրի դատախազությունը պահանջել է սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ տալ երկրի վարչապետ Արիել Անրիին:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

ԱՀ դատական դեպարտամենտը ծառայության է հրավիրում

Search