Իսրայելական հրետանին պատասխանել է Լիբանանի տարածքից երեք հրթիռի արձակմանը:
Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. իսրայելցի հրետանավորները պատասխանել են հարձակմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը` այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
«Երեք հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ: Դրանցից երկուսն ընկել են Իսրայելի տարածքում, դրանցից մեկը չի հատել սահմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի հրետանավորները կրակ են բացել Լիբանանի ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տագնապի ազդանշաններ են գործարկվել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակավայրերում, որոնց բնակիչներին կոչ են արել դուրս չգալ պաշտպանված գոտիներից: