Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2712 նոր դեպք:
Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ
Նախօրեին կատարվել է 39 126 թեստ, որից 21 775-ը՝ հակամարմինների, 17 351-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1561 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 381 246 մարդ:
Երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 5 793: