Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է օտարերկրյա լրագրողների նկատմամբ ոտնձգությունների համար

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ Միացյալ Նահանգները «խորապես անհանգստացած է» Չինաստանում ջրհեղեղի մասին հաղորդող օտարերկրյա լրագրողների նկատմամբ հետապնդումների ու ահաբեկումների առնչությամբ:

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է օտարերկրյա լրագրողների նկատմամբ ոտնձգությունների համար

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է օտարերկրյա լրագրողների նկատմամբ ոտնձգությունների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է DW-ն:  
 
Փրայսի հաղորդմամբ՝ ՉԺՀ կառավարությունը պնդում է, որ ողջունում է օտարերկրյա մեդիայի ներկայությունն ու աջակցում նրանց աշխատանքին, մինչդեռ նրա գործողություններն այլ բան են փաստում: 
 
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Չինաստանը մեղադրել է BBC-ին Հենան նահանգում նախորդ շաբաթվա մահացու ջրհեղեղի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեջ: 
 
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի գերատեսչության խոսնակը  բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանն անվանել էր «Կեղծ լուրեր տարածող ընկերություն, որը զրպարտում  է Չինաստանին՝ լրջորեն շեղվելով լրագրողական չափանիշներից»: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search