Artsakhpress

Միջազգային

Հրաձգություն է սկսվել Հայիթիի նախագահի հուղարկավորության ժամանակ

Վերջերս սպանված Հայիթիի նախագահ Ժnվենել Մոիզի հուղարկավորության արարողության ժամանակ արցունքաբեր գազ է արձակվել, սկսվել է հրաձգություն:

Հրաձգություն է սկսվել Հայիթիի նախագահի հուղարկավորության ժամանակ

Հրաձգություն է սկսվել Հայիթիի նախագահի հուղարկավորության ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսին:
Կրակոցների մասին հաղորդագրությունները դեռ չեն հաստատվել, բայց հայտնի է, որ նախագահի թաղման վայրի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով հուղարկավորությանը մասնակցելու ժամանած ԱՄՆ պատվիրակությունն ու այլ օտարերկրացիներ ստիպված են եղել թաքնվել մեքենաներում:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ Հայիթիի սպանված ղեկավարի զայրացած կողմնակիցները երկու օր շարունակ զանգվածային ցույցեր են անցկացնում՝ բողոքելով պետության ղեկավարի սպանության ոչ պատշաճ հետաքննության դեմ: Սպանության գործով 20 մարդ է ձերբակալվել, բայց շատ հարցեր դեռևս անպատասխան են: Ցուցարարների առանձին խմբեր փակել են ճանապարհները և հրկիզել անվադողեր:
Մոիզի վրա հարձակվել էին իր նստավայրում հուլիսի 7-ի գիշերը, և մահից առաջ նրան խոշտանգել էին: Մարդասպանների խմբից երեքը օտարերկրացի են:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Ստեփանակերտում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել

Search