Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիան կորցրել է վստահությունը ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահ, իսկ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի համար խնդիր է:
«Ուզում եմ՝ Ֆրանսիան շուտ ազատվի Մակրոնի բեռից». Էրդողանը հայտարարել է, որ Փարիզը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, կորցրել է վստահությունը
«Ֆրանսիան կորցրել է իր վստահությունը ՝ որպես Լեռնային Ղարաբաղի հարցի միջնորդ: Ֆրանսիան Մակրոնի հետ ապրում է շատ վտանգավոր ժամանակաշրջան: Ես ուզում եմ, որ նա շուտ ազատվի Մակրոնի բեռից», - լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։