Artsakhpress

Միջազգային

«Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման է ստրկատիրական համակարգով առաջնորդվող ցեղի»․ կուսակցության հիմնադիր

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման է ստրկատիրական համակարգով առաջնորդվող ցեղի, որի անդամները վախենում են իրենց առաջնորդից և վարանում են ազատ արտահայտել իրենց մտքերը, հայտնել է կուսակցության հիմնադիր Քեմալ Ալբայրակը:

«Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման է ստրկատիրական համակարգով առաջնորդվող ցեղի»․ կուսակցության հիմնադիր

«Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման է ստրկատիրական համակարգով առաջնորդվող ցեղի»․ կուսակցության հիմնադիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Կուսակցության նախկին անդամի խոսքով՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պետությունը և դատական համակարգն օգտագործում է որպես «վրեժխնդրության գործիք»։

«Այդ կուսակցությունը խոսեց գիտության, իրավունքի և ժողովրդավարության մասին, բայց ընտրեց օլիգարխիայի ուղին։ Խոսեց ազգը միավորելու մասին, բայց պառակտեցին այն»,- ասել է Ալբայրակը։

Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունում վախի մթնոլորտ է տիրում և իսպառ բացակայում է խոսքի ու բանավիճելու ազատությունը։

«Վախի մթնոլորտը միտք չի ծնում, իսկ այնտեղ, որտեղ միտք չկա, ստրկություն է»,- հավելել է նա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search