Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանի հետ տարաձայնությունները Թուրքիային մղում են Արևմուտքի հետ մերձեցման. Bloomberg

Թուրքիան ձգտում է շտկել հարաբերություններն ավանդական արևմտյան դաշնակիցների և Սաուդյան Արաբիայի` տարածաշրջանային հզոր տերության հետ, քանի որ Ռուսաստանի հետ տարաձայնությունները, ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի  հաղթանակը և եվրոպական պատժամիջոցների սպառնալիքը ստիպում են վերանայել արտաքին քաղաքականությունը:

Ռուսաստանի հետ տարաձայնությունները Թուրքիային մղում են Արևմուտքի հետ մերձեցման. Bloomberg

Ռուսաստանի հետ տարաձայնությունները Թուրքիային մղում են Արևմուտքի հետ մերձեցման. Bloomberg
 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:
 Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը` հղում տալով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Երկու տարի առաջ իր երդմնակալությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրք քաղաքական շրջադարձ կատարեց` հեռանալով Արևմուտքից և մերձենալով Մոսկվայի հետ, ինչը իր դեմ տրամադրեց ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերներին:

Սակայն վերջին իրադարձությունները փոխել են իրավիճակը:

Անկարայի շահերը գնալով ավելի ու ավելի են հակասում ռՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերին: Լիբիայում, մինչև զինադադարի կնքումը Թուրքիան և Ռուսաստանը գտնվում էին բարիկադներ հակառակ կողմում, Սիրիայում նույնպես այս երկրների շահերը բախվում էին, իսկ դրանից հետո Թուրքիան ներխուժեց Ռուսաստանի ազդեցության գոտի` Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում աջակցելով Ադրբեջանին:

Բացի այդ, կա նաև ԱՄՆ-ի հարցը, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նույնիսկ տարաձայնությունների պայմաններում ընդգծում էր իր լավ անձնական հարաբերությունները Էրդողանի հետ, լքում է Սպիտակ տունը:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա եվրոպացի առաջնորդները դեկտեմբերի 10-ին սկսվելիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում են քննարկել Միջերկրական ծովի վիճելի ջրերում Թուրքիայի կողմից էներգառեսուրսների միակողմանի հետազոտության համար վերջինիս նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Պատժամիջոցները կարող են վտանգել համաճարակային սահմանափակումներից Թուրքիայի տնտեսական վերականգնումը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ բարձրաստիճան պաշտոնյաների նոր խումբը սկսել է փլուզվող արժույթի վերականգնման փորձերը:

Էրդողանը հաշտվող տոնով է խոսում. «Մենք ոչ մի երկրի կամ կառույցի հետ այնպիսի խնդիրներ չունենք, որոնք չեն կարող լուծվել քաղաքականության, երկխոսության և բանակցությունների միջոցով»,-հայտարարել է Էրդողանը` ԵՄ-ին կոչ անելով աջակցել Թուրքիային կառույցին անդամակցելու համար խոչընդոտները հաղթահարելու գործում և հետևել առանց այցագրի ռեժիմի պայմանավորվածություններին:

«Նույն ցանկությունը մենք հայտնում ենք մեր դաշնակից ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»,-ասել է Էրդողանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search