Artsakhpress

Միջազգային

Եթե եվրոպական երկրները միասնություն դրսևորեն, Էրդողանը վերջ կտա իր ագրեսիվ քաղաքականությանը․ Euractiv

Եթե եվրոպական երկրները միասնություն դրսևորեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջ կտա իր ագրեսիվ քաղաքականությանը, Բրյուսելի Euractiv անկախ մեդիա ցանցին հայտնել է ԵՄ աղբյուրը։

Եթե եվրոպական երկրները միասնություն դրսևորեն, Էրդողանը վերջ կտա իր ագրեսիվ քաղաքականությանը․ Euractiv

Եթե եվրոպական երկրները միասնություն դրսևորեն, Էրդողանը վերջ կտա իր ագրեսիվ քաղաքականությանը․ Euractiv
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Աղբյուրի խոսքով՝ Թուրքիայի նախագահն այժմ ստուգում է իր իշխանության սահմանները և Եվրոպայի համբերության աստիճանը։
«Նախորդ շաբաթ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան պատկանում է Եվրոպային, և միաժամանակ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում նոր NAVTEX թողարկեց։ Թվում է՝ Էրդողանը կա՛մ ծաղրում է, կա՛մ փորձում է չափել Եվրոպայի համբերության աստիճանը, կա՛մ էլ ցանկանում է լիակատար առճակատման գնալ»,-ասել է աղբյուրը։

ԵՄ ղեկավարները ծրագրում են դեկտեմբերի 10-11-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկել դաշինքի առջև ծառացած խնդիրները, ներառյալ՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի հրահրած լարվածությունը։
Ինչպես նշում է աղբյուրը, թեև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորությանը մեծ է, մի շարք պետություններ, այդ թվում՝ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Հունգարիան, ավելի վաղ կողմ էին արտահայտնվել Թուրքիայի հետ երկխոսությանը։

Նշվում է նաև, որ «թեև Բուլղարիան ոչ մի դիրք չի զբաղեցրել, այդ երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը ԵՄ-ում այսպես կոչված՝ Էրդողանի մարդն է համարվում»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Search