Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը վերադառնում է Մերձավոր Արևելք

Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը մշակել և վերջնականացրել է մերձավորարևելյան ռազմավարությունը, որը միտված է ստեղծել իրավահավասար և փոխշահավետ համագործակցության այնպիսի հարթակ և հետաքրքրությունների շրջանակ, որը հնարավորություն կտա ապահովել, առաջնորդել և առաջ մղել Հայաստանի պետական և ազգային շահերն այդ տարածաշրջանում:

Հայաստանը վերադառնում է Մերձավոր Արևելք

Հայաստանը վերադառնում է Մերձավոր Արևելք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010-2012թթ. «Արաբական գարնան» և դրան հաջորդած զարգացումների արդյունքում Հայաստանի քաղաքական ակտիվությունը մերձավորարևելյան ուղղությամբ նվազել էր, իսկ հայկական մի շարք համայնքներ՝ զգալիորեն թուլացել: Նոր ռազմավարության նպատակն է ապահովել Հայաստանի վերադարձը Մերձավոր Արևելք. գործընթաց, որը կառուցված է այդ տարածաշրջանում Հայաստանի ազգային և պետական շահերի վերարժևորման և վերջին 10 տարվա ընթացքում ձևավորված նոր իրողությունների և ուժային նոր հարաբերակցության գնահատման վրա:
Հատկանշական է, որ ռազմավարական բնույթի այս փոփոխությունների համատեքստում վերագնահատվել է նաև Հայաստանի տեղը և դերը տարածաշրջանում: Վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր մակարդակներով հնչեցին հայտարարություններ, որոնք, ըստ էության, այդ նոր ընկալման արտահայտություն էին։ Օրինակ՝  «Հայաստանը ոչ միայն Մեծ Մերձավոր Արևելքի մաս է կազմում, այլ նաև երեք ծովերի` Կասպից, Սև, Միջերկրական ծովերի բաղկացուցիչ մաս» (ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյան) կամ «Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտին ներառում է ոչ միայն Կովկասը, այլև ՀԱՊԿ պատասխանատվության ամբողջ գոտին, ինչպես նաև Մերձավոր Արևելքն ու Արևելյան Միջերկրականը» (ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյան):
Հայաստանի մերձավորարևելյան նոր ռազմավարության կյանքի կոչման մեկնարկը տրվեց սեպտեմբերի 12-15-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցով: Եգիպտոսի ընտրությունը թերևս պատահական չէր. այն արաբական պետություններից առաջինն էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հյուրընկալել Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը։ Բացի այդ, Եգիպտոսն ունի բավական ծանրակշիռ դերակատարում և ազդեցություն Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, արաբական, ինչպես նաև իսլամական աշխարհում (Եգիպտոսում են տեղակայված նաև մի շարք տարածաշրջանային կազմակերպությունների կենտրոնակայաններ): Ավելին, 10-հազարանոց հայկական համայնքը և Եգիպտոսի ժողովրդի հետ պատմական-ավանդական կապերը նպաստավոր գործոններ են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Թերևս այս գործոնների համախումբն է այն հիմնական բացատրությունը, որ Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության ակտիվացման մեկնարկը տրվեց հենց Եգիպտոսում, ընդ որում՝ ՀՀ ԱԳ նախարարի տարածաշրջանային առաջին պաշտոնական այցով:
Հատկանշական է, որ հայ-եգիպտական հարաբերությունների ակտիվացման գործընթացը սկսել էր դեռ 2018թ.-ին՝ երկու երկրների նոր դեսպանների նշանակմամբ:  Այնուհետև 2019թ. հունվարին Դավոսում Հայաստանի և Եգիպտոսի վարչապետերի հանդիպման, ինչպես նաև փետրվարին Մյունխենում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում երկկողմ պատրաստակամություն էր արտահայտվել երկխոսության ու տնտեսական փոխգործակցության ակտիվացնելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը ևս տեղավորվում է հայ-եգիպտական հարաբերությունների վերընթաց զարգացման այս փուլի շրջանակներում և նպատակ էր հետապնդում հիմքեր նախապատրաստել երկկողմ հարաբերությունները քաղաքական նոր մակարդակի բարձրացման համար: Այցի շրջանակներում հայտարարվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան այցի վերաբերյալ: Հայաստանի հետ հարբերությունների զարգացման եգիպտական կողմի պատրաստակամության և շահագրգռվածության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀՀ արտգործնախարարին ընդունեց նաև Եգիպտոսի նախագահը, ինչն ինքնին դիվանագիտական խոսուն ժեստ է:
Երևանի և Կահիրեի փոխահարաբերությունների զարգացմանը նպաստում է նաև հայկական կողմի լիակատար աջակցությունը Եգիպտոսի ցանկությանը միանալու ԵԱՏՄ ազատ գոտուն: Ավելին, փաստացի հենց Հայաստանն է ստանձնել ԵԱՏՄ անունից Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի բանակցություններ վարելու պատասխանատվությունը:
Հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման երկկողմ հետաքրքրվածությանը նպաստում է նաև տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքկան իրավիճակը: Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունները ստեղծել են նոր մարտահրավերներ, որոնց հակազդելու և դիմագրավելու համար անհրաժեշտ է շահագրգիռ ուժերի համախմբում և համագործակցություն: Այս առումով, կարևոր էր այցի շրջանակներում պաշտոնական Անկարայի գործողություններին Զ. Մնացականյանի տված հստակ գնահատականները՝ Եգիպտոսին հայտնելով հայկական կողմի համերաշխությունը։
Հատկանշական է, որ ՀՀ ԱԳ նախարարն իր այցի շրջանակներում հանդիպեց նաև   ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ։  ՀՀ ԱԳ նախարարի Եգիպտոս այցը, ինչպես նաև ԱՄԷ, Լիբանան, Իրաք, Հորդանան, Սիրիա նախատեսված առաջիկա այցերը բավական կարևոր են իսլամական աշխարհից Հայաստանին մեկուսացնելու, Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում կրոնի քաղաքականացման ուղղությամբ Ադրբեջանի կողմից գործադրվող ջանքերը ձախողելու տեսանկյունից։
Եգիպտոս այցի շրջանակներում ընդգծվեց նաև ՀՀ մերձավորարևելյան ռազմավարության մեկ այլ կարևոր ուղղություն`ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերի և հարթակների միջոցով աշխատում է ազգային և կրոնական խոցելի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ՝ ի նպաստ վերջիններիս ներուժի հզորացման ու ամրապնդման: Այս առումով բավական խորհրդանշական էր ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ։
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ ՀՀ մերձավորարևելյան ռազմավարության կյանքի կոչման մեկնարկը տրվեց բավական հաջող։ ՀՀ արտգործնախարարի Եգիպտոս այցը ազդարարեց Հայաստանի վերադարձը Մերձավոր Արևելք։ Այն հնարավորություն տվեց մի կողմից տարածաշրջանային կարևոր զարգացումների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները բարձրաձայնելու, մյուս կողմից՝ ստեղծելու  անհրաժեշտ հիմքեր՝ Եգիպտոսի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։ Մերձավոր Արևելքում նման նախաձեռնողական և պրոակտիվ քաղաքականության հետևողական իրականացումը շարունակությունն անխուսափելիորեն հանգեցնելու է տարածաշրջանում Հայաստանի դերակատարման և կշռի մեծացման՝ ստեղծելով նաև նոր հնարավորոթյուններ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search