Artsakhpress

Միջազգային

Հունաստանում կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով

Հունաստանի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Պիրեյոսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, գործարար Վասիլիս Կորկիդիսը թուրքական իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման ֆոնին հույն գործարարներին կոչ է արել Թուրքիայի հետ առևտրի էմբարգո սահմանել, իսկ սպառողներին՝ բոյկոտել թուրքական ապրանքները:

Հունաստանում կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով

Հունաստանում կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես առաջարկում եմ պալատների Կենտրոնական միությանն ընդունել բողոքի բանաձև, որի համաձայն մենք՝ որպես գործարարներ, Թուրքիա չենք ներմուծի և այնտեղից չենք արտահանի ապրանքներ, ինչպես նաև որպես սպառողներ՝ չենք գնի 868 և 869 գծակոդերով ապրանքները», - tert.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կորկիդիսը:

Նա հունական իշխանություններին նաև առաջարկել է դիմել ԵՄ-ին՝ Թուրքիայի դեմ առևտրային պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով: Կորկիդիսը նաև հայտարարել է, որ բոլորը գիտակցում են, որ Թուրքիայից ապրանքների ներմուծման և սպառման արգելքից հետո պատասխան արձագանքը չի ուշանա, և, հնարավոր է՝ Հունաստանի տնտեսությունը մեծ վնաս կրի։

«Բայց արդյո՞ք  հունական, քրիստոնեական և համաշխարհային մշակութային հուշարձանի ոչնչացման գործողությունները գին ունեն»,- ընդգծել է Կորկիդիսը։

Նշվում է, որ հունական արտադրանքի արտահանումը Թուրքիա հասնում է 1,4 մլրդ եվրոյի, իսկ Թուրքիայից Հունաստան ներմուծումը մոտ է մեկ միլիարդ եվրոյի:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search