Artsakhpress

Միջազգային

Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը խախտում է ՄԱԿ կանոնադրությունը․ ՄԱԿ փորձագետ

Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի գրոհը, որի հետեւանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին, «ապօրինի» էր: Այսպիսի եզրակացության է հանգել արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատժի ենթարկելու հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարը:

Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը խախտում է ՄԱԿ կանոնադրությունը․ ՄԱԿ փորձագետ

Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը խախտում է ՄԱԿ կանոնադրությունը․ ՄԱԿ փորձագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է AFP-ը:
Նա նշել է, որ դա «կամայական սպանություն» է, որը խախտում է ՄԱԿ կանոնադրությունը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը որեւէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ նախատեսվել է մոտալուտ հարձակում ԱՄՆ-ի շահերի դեմ:
Զինված անօդաչու թռչող սարքերի օգնությամբ նպատակային սպանությունների վերաբերյալ նրա զեկույցը, որի կեսը վերաբերում է Սուլեյմանիի գործին, կներկայացվի հինգշաբթի Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում:
Միացյալ Նահանգները խորհուրդից դուրս են եկել 2018թ.
«ԱՄՆ-ի կողմից մինչ օրս տրամադրված ապացույցների լույսի ներքո՝ գեներալ Սուլեյմանիի վրա հարձակումը եւ նրա ուղեկիցների մահը կամայական սպանություն է, որի համար, IHRL-ի (մարդու իրավունքների միջազգային իրավունք) համաձայն, պատասխանատու է ԱՄՆ-ը»,- ասվում է զեկույցում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search