Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ևս 8 մարդ ապաքինվել է վարակից:
Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք
3903 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 202 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 11 748 985 է, մահացել է 540 860 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: