Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ հակամարմնային դեղամիջոցի փորձարկումների 3-րդ փուլը

ԱՄՆ-ում սկսվել է կորոնավիրուսի հակամարմինների հիման վրա համակցված դեղամիջոցի (REGN-COV2) փորձարկումների երրորդ՝ վերջին փուլը:

ԱՄՆ-ում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ հակամարմնային դեղամիջոցի փորձարկումների 3-րդ փուլը

ԱՄՆ-ում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ հակամարմնային դեղամիջոցի փորձարկումների 3-րդ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դեղամիջոցի մշակմամբ զբաղվող Regeneron ընկերությանը:
Փորձարկումների երրորդ փուլի շրջանակներում կգնահատվի դեղամիջոցի օգտակարությունը վարակակիրների հետ սերտ շփում ունեցած չվարակված մարդկանց շրջանում վիրուսի տարածման կանխարգելման գործում:
Կանխարգելման գիտափորձերն անցկացվելու են 100 տարբեր վայրերում և ընդգրկելու են 2000 հիվանդների:
Փորձարկման երկրորդ փուլի շրջանակներում դիտարկվել է դեղամիջոցի արդյունավետությունը հոսպիտալացված և ոչ հոսպիտալացված հիվանդների բուժման հարցում: Դեղամիջոցի փորձարկումն իրականացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների և ալերգիայի ազգային ինստիտուտի հետ համատեղ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search