Հորդառատ անձրևները հեղեղել են Ճապոնիայի հարավարևմտյան շրջանները:
Հեղեղումներ՝ Ճապոնիայում. կան զոհեր ու անհետ կորածներ
1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ առատ տեղումների ժամանակ գետերը դուրս են եկել ափերից ու հեղեղել հարակից շրջանները, տներն ու փողոցները: Ջրով է ողողվել նաև ծերանոցը: Դեպքի վայր ժամանած փրկարարները դուրս են բերել 14 մարդու մարմին:
Տարերային աղետով պայմանավորված սողանքի զոհ է դարձել ևս մեկ մարդ: Առայժմ անհետ կորած է համարվում 9 քաղաքացի:
Վտանգավոր գոտուց տարհանվելու հրահանգ է ստացել 200000 քաղաքացի, որոնց կյանքին անմիջական վտանգ է սպառնում: