Artsakhpress

Միջազգային

Կորոնավիրուսի դեմ 17 պատվաստանյութ գտնվում է կլինիկական փորձարկումների փուլում. ԱՀԿ

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ 17 տարբեր պատվաստանյութ ներկա պահին հասել են կլինիկական փորձարկումների փուլին:

Կորոնավիրուսի դեմ 17 պատվաստանյութ գտնվում է կլինիկական փորձարկումների փուլում. ԱՀԿ

Կորոնավիրուսի դեմ 17 պատվաստանյութ գտնվում է կլինիկական փորձարկումների փուլում. ԱՀԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Անա Մարիա Էնաո-Ռեստրեպոն, փոխանցում է tert.am-ը:
«Ներկա պահին մենք 17 տեսակի պատվաստանյութ ունենք, որոնք գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում: Անհամբերությամբ սպասում ենք փորձարկումների արդյունքներին»,- ասել է բժիշկ-փորձագետը:
Նրա խոսքով՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներն ակտիվորեն առաջ են գնում, այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն ակնկալում է, որ առավել մեծ թվով պատվաստանյութեր կլինիկական փորձարումների կենթարկվեն: Սակայն վերջինս նշել է, որ դեռ պարզ չէ, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Վերջին ամիսներին ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների գիտականները հայտնել են պատվաստանյութերի փորձարկումներ սկսելու մասին:
Նշենք, որ ըստ ԱՀԿ-ի՝ հավանական պատվաստանյութի առաջատար թեկնածուներից է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության մշակած պատվաստանյութը, որը ներկա պահին կլինիկական փորձարկումների երրորդ փուլում է գտնվում:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search