Թուրքիայի Ստամբուլի նահանգի Էսենյուրթ քաղաքում ջրհեղեղի հետևանքով Սիրիայի քաղաքացի է մահացել, ևս 8 մարդ տուժել է ջրհեղեղից և բուժում է ստանում նահանգային հիվանդանոցներում:
Ստամբուլի նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհ և վիրավորներ կան. մահացածը Սիրիայի քաղաքացի է (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Ցավոք, 30-32 տարեկան սիրիացի մեր հյուրը մահացել է ջրհեղեղի հետևանքով: Մենք օգնության ձեռք ենք մեկնելու ջրհեղեղից տուժած մեր բոլոր քաղաքացիներին»,-ասել է Յերլիքայան:
Հաղորդվում է, որ Էսենյուրթի շենքերի նկուղային հարկերում ապրող բնակիչներն ամենաշատն են տուժել ջրհեղեղից:
Նահանգապետը տեղեկացրել է, որ տուժածներից 2-ը բուժում են անցնում Չաթալջայի, 2-ը` Բեյլիքդյուզյուի և ևս 4-ը՝ Էսենյուրթի հիվանդանոցներում: