Artsakhpress

ՆԱՏՕ-ն պատրաստվում է համավարակի երկրորդ հնարավոր ալիքին

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համավարակի երկրորդ հնարավոր ալիքի դեմ նախապատրաստական միջոցառումներ է ձեռնարկում:

ՆԱՏՕ-ն պատրաստվում է համավարակի երկրորդ հնարավոր ալիքին

ՆԱՏՕ-ն պատրաստվում է համավարակի երկրորդ հնարավոր ալիքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՆԱՏՕ-ի ղեկավարությունը համավարակի երկրորդ հնարավոր ալիքի դեմ նախապատրաստական միջոցառումներ է ձեռնարկում:«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով, նպատակն է ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգված գործողություններ:
«Մեզ անհրաժեշտ է համաձայնեցնել մեր պլանները, որպեսզի դրանով ունենանք հնարավորություն ավելի արագ և լավ աջակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ու գործընկերներին»,-ասել է նա:
Արդեն մոտ ապագայում ծրագրի նախապատրաստման աշխատանքներն ավարտված կլինեն: Հունիսի կեսերին այն կներկայացվի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վիրտուալ քննարկմանը:
Համավարակի բռնկումից ի վեր մինչև մայիսի կեսերը ՆԱՏՕ-ն իրականացրել է ավելի քան 100 օպերացիա ՝ աջակցելու կազմակերպության անդամ երկրներին ու գործընկերներին: Խոսքը բժշկական անձնակազմի և հիվանդների, դաշտային հիվանդանոցների և բժշկական պաշտպանիչ սարքավորումների անհապաղ տեղափոխման մասին է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search