Artsakhpress

Միջազգային

Facebook-ը չի հայտնաբերել օտարերկրյա միջամտություն ԱՄՆ-ում բողոքի ցույցերի կապակցությամբ

Facebook ընկերությունը հայտարարել է, որ չի հայտնաբերել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ԱՄՆ-ում բռնկված բողոքի ցույցերի կապակցությամբ օտարերկրյա միջամտության մասին ապացույցներ:

Facebook-ը չի հայտնաբերել օտարերկրյա միջամտություն ԱՄՆ-ում բողոքի ցույցերի կապակցությամբ

Facebook-ը չի հայտնաբերել օտարերկրյա միջամտություն ԱՄՆ-ում բողոքի ցույցերի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է News.am-ը:
«Մենք ակտիվորեն փնտրել ենք եւ դեռեւս չենք տեսել ո՛չ օտարերկրյա միջամտություն, ո՛չ համակարգված վարքագիծ երկրի ներսում՝ ուղղված այդ ցույցերին»,-լրագրողներին հայտարարել է ընկերության կիբերանվտանգության քաղաքական հարցերով ղեկավար Նաթանիել Գլեյթերը:
«Մենք ցանկանում ենք նախազգուշացնել մարդկանց զերծ մնալ օտարերկրյա միջամտության մասին եզրակացություններից առանց ակնհայտ ապացույցների»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել էր, որ օտարերկրյա խմբերն անցկացնում են արշավներ Համացանցում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ, «որոնք նման են գործողություններին, որոնք Ռուսաստանն անցկացրել է 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ ամերիկյան հասարակությունում տարաձայնություններն ավելացնելու համար»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search